Քաղաքականություն
«Անամոթ», «անլվա», «ստախոս»․ վիրավորել են Էջմիածնի քաղաքապետին․ դատի կտա
Gohar Vardanyan
1 րոպե
452 դիտում
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պատրաստվում է դիմել դատարան՝ իր հասցեին սոցցանցում հնչած վիրավորանքների համար՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:
Այս մասին քաղաքապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները:
Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ (ներկայացվում է ստորև):
‼️Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում‼️
Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին‼️
Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության‼️
Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով‼️»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի մարզուհին պահանջել է Հայաստանի դրոշի տակ չկախել ադրբեջանական դրոշը
Gohar Vardanyan
1,882
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
Gohar Vardanyan
840
Պաշտպանության բանակի պատասխանը՝ Ադրբեջանին
Gohar Vardanyan
709
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
249
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
298
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
246
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
259