Քաղաքականություն

Ցանկացած փորձ կկասեցվի ասֆալտին փռելով, պատերին տալով կամ այլ օրինական միջոցներով. Նիկոլ Փաշինյան

Ցանկացած փորձ կկասեցվի ասֆալտին փռելով, պատերին տալով կամ այլ օրինական միջոցներով. Նիկոլ Փաշինյան
«Մեր դատական համակարգում կան խնդիրներ ու գիտենք կառավարության վերաբերմունքը այդ համակարգի անկախության նկատմամբ: Համոզված ենք, որ դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ մի կողմից պետք է խստորեն պայքարել կոռուպցիայի, կամայական որոշումների դեմ, մյուս կողմից՝ քայլեր ձեռնարկել, որ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նվազեցվի: Հիշեցնենք՝ քննարկվում է դատական համակարգի սոցիալական երաշխքների մասին նախագիծը: «Մեր հեղափոխությունը հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ պատերի տակ գնդակահարում էին հակառակողներին, բաժանում էին կարմիրների ու սպիտակների, մեր դեպքում` սևերի ու սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա։ Բայց հակառակի շանսը` նախահեղափոխական արժեքներին, հարաբերություններին վերադառնալու շանս չպիտի լինի»,– ասաց Փաշինյանը։ Նա նաև, որպես ՀՀ վարչապետ, խոստացավ որ ցանկացած նման փորձ կկասեցվի։ «Կկասեցվի ամենախիստ ձևով` լինի դա ասֆալտին փռելու, պատերին տալով, թե որևէ այլ օրինական միջոցներով»,– ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250