ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզու՞մ է ունենալ այդպիսի ռեկտոր․ ԿԳՆ
ԵՊՀ ռեկտորն այստեղ շատ ակնհայտորեն մանիպուլիացիաների է դիմում, իր ղեկավարման տարիներից հարուցված քրեական գործերն ինչ-որ ձեւով քաղաքականացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս տարվա հունվարի սկզբին Արամ Սիմոնյանի հետ խոսելուց հետո ես անձամբ եկել եմ վարչապետի մոտ ու նրան ներկայացրել եմ, որ ԵՊՀ հարյուրամյակը պետք է նշենք։ Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ հարյուրամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ։ Հանձնաժողովը այս պահին ստեղծված չէր, որովհետև ես նաև ղեկավարում եմ Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները: Նա ակնհայտ սուտ է ասել, որ նման պայման է իր առջև դրվել, թե հարյուրամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես։ Իսկ նման հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել է, որովհետև նախորդ օրն, ըստ երևույթի, նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու», - ասաց Արայիկ Հարությունյանը:
Հրությունյանը հավելեց, որ Արամ Սիմոնյանն ասաոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ՝ բարձրագույն կրթության ոլորտում․
«Այս շրջանակներում է եղել իմ մտահոգությունը», - ասաց ԿԳ նախարարն՝ ընդգծելով՝ «ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզու՞մ է ունենալ այդպիսի ռեկտոր»։