Մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանում․Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում մասնակցել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018»-ին։
«Այն փաստը որ ՀՀ-ում տեղի են ունում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում, սա, իսկապես, շրջադարձային իրադարձություն է», - ասաց նա` հավելելով, որ այս պահին Հայաստանի համար կարևոր շրջափուլ է և այդ կարևորությունն ընդգծվում է նրանում, որ մի ոլորտի խնդիրը, երբ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել, ի վերջո, այսօր ստացել է իր լուծումը։
«Հայաստանում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անձանց և շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ՝ այն անձանց ու կառույցների, որոնք պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ որևէ ոլորտում: Ո՞րն է իրավունքների պաշտպանության մեր բանաձևը, դա՝ իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար... Մարդն իսկապես բարձրագույն արժեք է ՀՀ-ում, այս թեզի կիրառման առումով կարևոր է, որ մարդը բարձրագույն արժեք լինի ոչ միայն Կառավարության համար, այլև՝ մարդը բարձրագույն արժեք լինի նաև մարդու համար։ Եվ սա մեր քաղաքական նոր իրողությունների կարևոր հենասյուներից մեկը պետք է դառնա»,- նշեց Փաշինյանը։