Մանվել Գրիգորյանը դատի է տվել լրատվամիջոցին. 3 միլիոն դրամ է պահանջում
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին: Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը ներկայացվել է հունվարի15-ին, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի որոշմամբ հետ էր վերադարձվել:

Պատահարներ