ԱՄՆ 16 նահանգները դատի են տվել նախագահ Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել երկրի 16 նահանգները: Այս մասին հաղորդում է New York Times-ը: 16 նահանգներից կազմված կոալիցիան, որի մաս են նաև Կալիֆոռնիան և Նյու Յորքը երկուշաբթի Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանում հայց են ներկայացրել նախագահի դեմՙ կապված վերջինիս կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Թրամփը արտակարգ դրության մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրան թույլ կտա 8 միլիարդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար առանց Կոնգրեսի հաստատման: Թրամփի որոշման օրինականությունն այժմ ուսումնասիրում են կոնգրեսմենները:

Պատահարներ