Պատահարներ
Գազի արտահոսք. փրկարարները հերթապահություն են սահմանել
Փետրվարի 18-ին, ժամը 02:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք…
Փետրվարի 18-ին, ժամը 02:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 տան դիմաց գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:
Փետրվարի 17-ին, ժամը 20:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահե Վահյան փողոցի տներից մեկի մոտակայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. դեպքի վայրում բեռնատար չի հայտնաբերվել։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի...
Մահվան ելքով վրաերթՙ Արարատում. Մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, ժամը 19:0...
Զգույշ եղեք Հրազդանից Երևան ճանապարհին
Այսօր ժամը 18-ին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացրեց, որ Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյու...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0