Քաղաքականություն
Գազի գնի հետ կապված բանակցությունները վերաբերվում են մեր շահերի պաշտպանությանը․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը։
Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպե՞ս է փոխհատուցվելու Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը սպառողների համար և եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցությունները չստացվեն, ապա կարող է կուտակվել ներքին պարտք։
Շարունակելով գազի գնի շուրջ բանակցությունների թեման՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն:
«Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,284
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
464
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
837
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
4,282
5.0
Սամվել Հակոբյանը վայր է դնում մանդատը
1 րոպե
1,154
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է՝ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում Լիբանանի հարավում
1 րոպե
241
Մտահոգիչ է՝ կաշառակերներն ու թալանչիները, ցանկանում են Հայաստանի անկախությունը մատաղ անել․ Ռուբինյան
1 րոպե
281