Քաղաքականություն
Եթե այսպես պետք է աշխատեք,ապա հրաժարականների շքերթը սարերի հետևում չէ. Շարմազանով
Gohar Vardanyan
1 րոպե
528 դիտում
Ավարտվեց հերթական աշխատանքային շաբաթը։
Այն նշանավորվեց Նիկոլի իշխանության հակառեկորդով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Դատեք ինքներդ։
Հրապարակվում է կառավարության ծրագրի նախագիծը,որտեղ Փաշինյանի շռայլ և ճոխ խոստումներից բան չի մնացել։
Թռիչքային զարգացում չկա,խոշոր եղջերավորները հեղափոխական կաթնատվություն չեն ապահովում,թոշակները չեն բարձրանում,իսկ կախարդական փայտիկն էլ չի աշխատում։
Նախարարությունների թիվը կտրուկ կրճատվեց և հասցվեց 12-ի։
Թիվը խորհրդանշական է' 12 ամիս,12 կեսարներ և վերջապես 12 առաքյալներ։
Շուտով կբոլորի Նիկոլի իշխանության 12 ամիսը,բայց ոչ ժողովուրդը դրական փոփոխություն զգաց,ոչ էլ "քայլողները" դարձան 12 կեսարներ։
"Կեսարներից" մեկը հանդես եկավ մտքի հերթական փայլատակումով։
Պարզվում է,մարդկանց աշխատանքից ազատում են,որպեսզի նրանք ստիպվսծ լինեն նոր աշխատանք գտնել։
Մեկ այլ նախարար էլ նշում է, թե 5% տնտեսական աճը լավ ցուցանիշ է։
Հիշեցման կարգով ասեմ,որ նախորդ "բոբո" իշխանությունը հասել էր շուրջ 9% տնտեսական աճի։
Եթե այսպես պետք է աշխատեք,ապա հրաժարականների շքերթը սարերի հետևում չէ։
Հերթական խայտառակությունը տեղի ունեցավ այս շաբաթ։
Նախագահ Քոչարյանը մնաց կալանքի տակ։
Սա ակնհայտ քաղաքակսն հետապնդում է։
Եվ վերջապես ,ամենացավալին։
Պարզվում է զինվոր է սպանվել,իսկ մեր "հպարտ" կառավարությունը այդ տեղեկությունը չի հաղորդել հրապարակային։
Թաքցրե՞լ է,ինչու՞։
Հ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում,
"Политика - это вам не лобио кушать!" »:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները. Փաշինյանը թանգարան է այցելել
Gohar Vardanyan
2,029
Facebook-ը արգելափակել է վարչապետի աներձագիՙ Հրաչյա Հակոբյանի էջը․ պատճառը օգտատերերի բողոքներն են Facebook-ը արգելափակել է վարչապետի աներձագի՝ Հրաչյա Հակոբյանի էջը․ պատճառը օգտատերերի բողոքներն են
Gohar Vardanyan
1 րոպե
1,219
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
182
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
668
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
412
1.0