Քաղաքականություն
ՀՀ և Արցախի քաղաքական էլիտաների միջև անջրպետը մեծանում է. «Հրապարակ»
Gohar Vardanyan
281 դիտում
Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը և արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարևոր արտերկրյա հանդիպումներից առաջ և հետո ավանդույթ էր ձևավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։
Արցախի իշխանությունները և էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն և կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։
Այդ հայտարարությանն արձագանքեց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողն է Արցախում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
Gohar Vardanyan
3,121
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,028
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
242
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
177
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
660
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
405
1.0