Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կինը «Հայփոստ» ՓԲԸ միջոցով Գերմանիայից ՀՀ թմրամիջոց է ուղարկել
Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ…
Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով Գերմանիայից ոմն Աիդա Առաքելյան Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ առաքանու զննման արդյունքում սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվել են պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական և 4 մասնատված սպիտակ, օվալաձև հաբեր: Ավելի ուշ փորձաքննությամբ պարզվել է, որ հաբերի բաղադրության մեջ առկա է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրած անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Երևանի Սեբաստիայի փողոցից Սոնա Ավագյանին և Հասմիկ Կարապետյանին բերման են ենթարկել:
Պարզվել է, որ Ավագյանն իր անվամբ ուղարկված թմրամիջոցը պետք է փոխանցեր Կարապետյանին:
Ձեռնարկվում են միջոցառումներ առաքողի` Աիդա Առաքելյանի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 19 հայ Ռոստովում զբաղվել են «Raffaello»-ի ապօրինի արտադրությամբ.գործարանը գտել են
Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է գործարան, որը զբաղվել է հաjtni «Raffaello» ապրանքատեսակի...
Հատուկ օպերացիա Երևանում. ոստիկաններն ու քննիչները կանխել են զինված բախում
Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժն...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0