Պատահարներ
Խոշոր չափի անասնագողության դեպք Արագածոտնի մարզում. վնասը կազմում է մոտ 6 մլն դրամ
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր չափի անասնագողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սասունիկ գյուղի 32-րդ փողոցի բնակիչ՝ 61-ամյա Քնքուշ Մակարյանը ոստիկանության Աշտարակի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 5-ին, ժամը 23։00-ից մինչև փետրվարի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի վերջնամասում գտնվող իր տղային՝ 40-ամյա Հայկ Սարգսյանին պատկանող անասնագոմի մուտքի դռան կախովի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ու մտել ներս և հափշտակել խոշոր եղջրավոր անասուններին։
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, գողը կամ գողերը գոմից հափշտակել են 5 կով և 2 հորթ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք. Մակարյանն ասում էր. «Սա մի մարդու ձեռքի գործ չի։ Էստեղ հաստատ մեծ մեքենայով են էկել։Ամեն մի կովը 350-400 կգ էր։ Վստահ ենք, որ գողությունը կատարվել է խմբակային։ Դիմել ենք ոստիկանություն՝ հույսով, որ կգտնեն։ Ո՞վ է տեսել՝ գոմը փակես, հետո հայտբաբերես այն թալանված։ Մեր ապրուստի միակ միջոցն էր։ Հիմա շիվար կանգնել ենք, չգիտենք՝ ինչ անենք։ Գոնե բռնեն, սրտներս հովանա։ Իմանանք՝ ով է այն ապերախտը, որ քարից հաց քամող մարդկանց էս տեսակ վատություն է արել։ Բոլոր 5 կովերն էլ պետք է ծնեին։ Վարկով էինք պահում էդ անասուններին։ Հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Խնդրում ու պահանջում ենք իրավասու մարմիններից, որպեսզի գտնեն։ Իսկ եթե ցանկություն ունենան, հավատացած ենք՝ հանցագործությունը կբացահայտվի»։
Մայր ու որդի Մակարյանները կրել են 6 մլն դրամի վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 19 հայ Ռոստովում զբաղվել են «Raffaello»-ի ապօրինի արտադրությամբ.գործարանը գտել են
Ողբերգական ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. Կա 1 զոհ, 3 վիրավոր
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0