Պատահարներ
Դիմակավորված 2 անձ փորձել է թալանել 69-ամյա կնոջը. վերջինս հոսպիտալացվել է
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ…
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։
Փորձել են ավազակային հարձակում կատարել Գ. Խ-ի նկատմամբ, սակայն վերջինս աղմուկ է բարձրացրել, ու նրանք դիմել են փախուստի։ Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին ոստիկանությանը դիմել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Ամիրզադյանը, ով աշխատում է Երևան քաղաքում գործող «Վլադ Հակոբյանի անվան համակցված կրերի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ, ով նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 19 հայ Ռոստովում զբաղվել են «Raffaello»-ի ապօրինի արտադրությամբ.գործարանը գտել են
Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է գործարան, որը զբաղվել է հաjtni «Raffaello» ապրանքատեսակի...
Ողբերգական ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. Կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններեում Երևան-Երաս...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0