Պատահարներ
Ոստիկանները հայտնաբերեցին համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին
2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի ագրարային համալսարանի…
2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը:
Նմանատիպ ահազանգ ստացվեց նաեւ փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ տվեցին, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» եւ «Լենովո» բջջային հեռախոսներ:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Բյուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.31-ամյա Վահե Սանթրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
31-ամյա Վահե Սանթրոսյանը որոնվում է որպես անհետ կորած:
Լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0