Պատահարներ
Բելգիայում «հոլիվուդյան սցենարով» բանկ են թալանել․ վրացի է ձերբակալվել
Բելգիայի ոստիկանությունը վրացական ծագումով 27-ամյա տղամարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ոստիկանության քաղաքային կոմիսարիատին: Վրացի երիտասարդը կասկածվում է…
Բելգիայի ոստիկանությունը վրացական ծագումով 27-ամյա տղամարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ոստիկանության քաղաքային կոմիսարիատին:
Վրացի երիտասարդը կասկածվում է փետրվարի 2-ին աշխարհում ալմաստի վաճառքի ամենախոշոր կենտրոն հանդիսացող Անտվերպենի BNP Paribas Fortis բանկի մասնաճյուղում կողոպուտ իրականացնելու համար:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ տղամարդը գործել է «հոլիվուդյան սցենարով»: Ամեն ինչ այնքան աննկատ է արվել, որ ո՛չ պահակները, ո՛չ տեղի բնակիչները ոչինչ չեն կասկածել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա և իր հանցակիցներն իրենց հետ վերցրել են բանկում պահվող մոտ 1000 տուփերից 20-30-ը, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, ադամանդ և թանկարժեք զարդեր են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
Լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխ...
Տեղումներ կլինեն
Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0