Քաղաքականություն
Հայաստանը բիզնես վարելու համար լավագույն երկրների ցանկում է. Forbes
Բիզնես վարելու համար երկրորդ տարին անընդմեջ լավագույն երկիր է ճանաչվում Մեծ Բրիտանիան, որի առաջատարի դիրքը չի խախտվել նույնիսկ Brexit-ի շուրջ տիրող մտահոգության պատճառով: Forbes-ի փորձագետները…
Բիզնես վարելու համար երկրորդ տարին անընդմեջ լավագույն երկիր է ճանաչվում Մեծ Բրիտանիան, որի առաջատարի դիրքը չի խախտվել նույնիսկ Brexit-ի շուրջ տիրող մտահոգության պատճառով:
Forbes-ի փորձագետները ներկայացրել են The Best Countries For Business ամենամյա վարկանշային աղյուսակը, որը Մեծ Բրիտանիան առաջին անգամ գլխավորել էր անցյալ տարի և կարողացել է պահպանել առաջատարի դիրքը:
Forbes-ի զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, որը 30-րդ հորիզոնականից ներքև չի իջել վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի առնվող 15 ցուցանիշից որևիցե մեկն ուսումնասիրելիս: Ցանկում տեղ է գտել 161 երկիր:
Մեծ Բրիտանիային հաջորդել են Շվեդիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Շվեյցարիան:
Հայաստանն աղյուսակում զբաղեցրել է 81-րդ տեղը ՀՆԱ-ի ցուցանիշի 7,5 տոկոս աճով: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեր երկրում կազմում է 3900 դոլար:
Հարևան երկրներից Թուրքիան հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Վրաստանը՝ 44 -րդ, Ադրբեջանը՝ 70-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 55-րդ տեղը:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտությո...