Պատահարներ
Գերմանիայից մեծ թվով մարդիկ են արտաքսվել Հայաստան․ «Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
580 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը՝ նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով:
«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետևանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,- ասաց Ն.Դավթյանը»:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
984
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
795
ՏԵՍԱՆՅՈՒԹ․4 զոհ, 43 վիրավոր. Անկարայում արագընթաց գնացք է վթարվել
Gohar Vardanyan
708
Կալանավորներին տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի. կա 5 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
682
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
574
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
677
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
306
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
193