Պատահարներ
ՊԵԿ-ի պարզաբանումը ավտոմեքենայի նվիրատվության վերաբերյա
Gohar Vardanyan
1 րոպե
439 դիտում
ՊԵԿ-ը պարզաբանում ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների` այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման հարցերի վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները:
Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան:
Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված`ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն օրենսդրական լուծումների ճանապարհով, որը չի գտնվում ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
977
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
767
ՏԵՍԱՆՅՈՒԹ․4 զոհ, 43 վիրավոր. Անկարայում արագընթաց գնացք է վթարվել
Gohar Vardanyan
708
Կալանավորներին տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի. կա 5 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
672
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
318
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,597
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
1,668
Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպե
838