Պատահարներ
ՀՀ ոստիկանության պատասխանը ԱՄՆ-ի դեսպանատանը
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին:
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է իր քաղաքացիներին զգոն լինել Հայաստան այցելելիս։
«Տոների շրջանում Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինելու անհրաժեշտության մասին: Այս ժամանակահատվածում կարող է աճել թալանի, գրպանահատության, բնակարանային գողության թիվը», - ասվում էր դեսպանության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0