Քվեարկությանը մասնակցողների թիվը հայտնի է. 314 000-ով քիչ է 2017 թ. ընտրությունների ցուցանիշից
Քվեարկությանը մասնակցել է 1 մլն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով տեղեկություններ մինչև ժամը 20:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: «Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 ընտրողների տոկոսը»,-ասաց նա և նշեց, որ դրանք նախնական Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 97,300 -ը, այսինքն՝ 48,43 տոկոսը: Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող 213,587 քաղաքացիներից մասնակցել է 105 234 -ը, ընդհանուր առմամբ՝ 49, 27 տոկոսը: Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող 225,181 քաղաքացիներից մասնակցել է 104 627 , ընդհանուր առմամբ՝ 46,46 տոկոսը: Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող 210,229 քաղաքացիներից մասնակցել է 97 438-ը, կամ 46,35 տոկոսը: Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող 221, 529 քաղաքացիներից մասնակցել է 112 179-ը, կամ 50,64 տոկոսը: Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող 234,345 անձանցից մասնակցել է 103 927 -ը, կամ 44, 35 տոկոսը։ Թիվ 7- քվեարկելու իրավունք ունեցող 117,667 անձանցից մասնակցել է 61 306-ը, կամ 52,1 տոկոսը: Թիվ 8 - քվեարկելու իրավունք ունեցող 191, 152 անձանցից մասնակցել է 96 433 -ը, կամ 50,45 տոկոսը: Թիվ 9 - քվեարկելու իրավունք ունեցող 237,437 անձանցից մասնակցել է 113 111 –ը, կամ 47, 64 տոկոսը: Թիվ 10 - քվեարկելու իրավունք ունեցող 240,105 անձանցից մասնակցել է 117 465 -ը, կամ 48,92 տոկոսը: Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող 229,798 անձանցից մասնակցել է 103 697 –ը, կամ 45,13 տոկոսը: Թիվ 12 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 161,762 մասնակցել է 90 423 ը, կամ 55,9 տոկոսը: Թիվ 13 - քվեարկելու իրավունք ունեցող 108,773 անձանցից մասնակցել է 57 700–ը, կամ 53,05 տոկոսը Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1574947 քաղաքացի, կամ ընտրողների 60,86 տոկոսը:

Քաղաքականություն