Քաղաքականություն
Կառավարության նիստ Գյումրիում․ ի՞նչ աշխատանքներ կտարվեն Աղետի գոտում 2019-ին
Գյումրիում մեկնարկել է երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն:
Օրակարգում ընդգրկված է Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները:
Կառավարությունը կքննարկի նաև դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին հարցը։ Ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նա ինձ համար անընդունելի է. Թրամփը` Իտալիայի վարչապետի մասին
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
3.0