6-րդ գումարման Ազգային ժողովը ավարտեց աշխատանքը
6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր գրանցված 9 պատգամավորով ավարտեց աշխատանքը։ Այդ մասին 14։00 հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Չնայած կիսադատարկ դահլիճին, նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ընդգծեց, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը կմտնի պատմություն` որպես հեղափոխական շրջանում իր պարտականությունները պատշաճ իրականացրած օրենսդիր մարմին։ Հիշեցնենք`այս շաբաթ ԱԺ նիստերի օրակարգում պետք է քննարկվեր նաև Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Քաղաքականություն