Սպորտ
Եվրո-2020-ի վիճակահանություն. Հայաստանի հավաքականը իմացավ իր մրցակիցներին
2019 թվականի մարտին ազգային հավաքականները կսկսեն Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը: Այսօր Դուբլինում, վիճակահանության ընթացքում ձևավորվեց 10 խումբ: Որակավորման փուլը կկայանա 2019…
2019 թվականի մարտին ազգային հավաքականները կսկսեն Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը: Այսօր Դուբլինում, վիճակահանության ընթացքում ձևավորվեց 10 խումբ: Որակավորման փուլը կկայանա 2019 թվականի ընթացքում. երկուական խաղային օր մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին:
Յուրաքանչյուր խմբից մրցաշարի եզրափակիչ փուլեր դուրս կգա երկու թիմ, ևս 4 մասնակից հայտնի կդառնա 2020 թվականի մարտին Ազգերի լիգայի դիվիզիոնների խմբերի հաղթողների միջև անցկացվելիք սփոփիչ փլեյ-օֆֆի արդյունքում:
Հայաստանի ազգային հավաքականը, որը տեղ էր զբաղեցրել 5-րդ զամբյուղում, հայտնվեց վերջին՝ J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն՝ Իտալիայի, Բոսնիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչ հիվանդության պատճառով է Էլինա Ավանեսյանը դադար վերցնում կարիերայում
Աշխարհի 104-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով հայտնե...
Որ անվանակարգերում է ՀՖՖ-ն առաջադրել Մխիթարյանին և Բարսեղյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Նեյմարը հրաժեշտ տալիս ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին
Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզաբազայում հրաժեշտ է տվել փարիզյան թիմի ֆուտբ...
Հայհոյանքների, ճայթռուկների և այլ խախտումների համար ՀՖՖ-ն պատիժներ է սահմանել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ...