Օրվա լրահոս

Այսօր Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքում տոնական հանդիսություններով նշվեց համայնքի վերածննդի տասնամյակը: Ամռանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ գործարարների հանդիպման արդյունքներով գործարար Հրաչյա Պողոսյանը Ագարակի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնել է կարի արտադրամաս, որի բացումը տեղի ունեցավ այսօր, իսկ կառուցվող կցաշենքի հիմքում վարչապետն ու բարերարը զետեղեցին հիշողության պատիճ: Կցաշենքը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերը: Բարերարի հովանավորությամբ՝ Ագարակում բացվեց նաև ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարան, վերակառուցվել և օծվել է Սուրբ Մարիամ մատուռը, կառուցվել է խաղահրապարակ: Ագարակի կենտրոնում այսօր նաև տեղի ունեցավ «Արարատ 73ե հրապարակի հանդիսավոր բացումը, Նիկոլ Փաշինյանը և Հրաչյա Պողոսյանը կատարեցին ծառատունկ: Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: Ներկաները պատվեցին նաև «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին:

Վերջին նորություններ