168 Hours: The Military Medical Service Performed Its Duties at a High Level During the April War
«168 ժամ» թերթը գրում է. 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին բուժծառայությունն իր առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ապրիլյան պատերազմի օրերին չի մատուցվել զինվորին պատշաճ բուժօգնություն, առաջին բուժօգնության համար չեն եղել բժշկական պարագաներ:
«Ապրիլյան պատերազմից հետո նախագահի ելույթում բուժծառայությունը լավագույն ծառայությունների թվում էր, որն իր խնդիրները կատարել է բարձր մակարդակով»,- նշեց նա՝ շեշտելով, որ ոմանք չեն պատկերացնում բուժծառայության էությունը, թե տարբեր ժամանակաշրջանի համար ինչ պիտի արվի:
«Փաստը մնում է փաստ, որ ռազմաբժշկական ծառայությունն այդ օրերին իրականում բարձր մակարդակով իր խնդիրը կատարել է, ընդ որում՝ դասագրքային պահանջներից ավելին: Սա ապացուցող վիճակագրական տվյալներ կան. մասնավորապես, մենք ունեցել ենք ամենաքիչ թվով սանիտարական կորուստներ, ունեցել ենք ամենաքիչ թվով խեղված զինծառայողներ:
Դուք կարող եք ռազմաբժշկական վարչությունից տվյալները վերցնել, որտեղ կա մշակված և վերլուծված մեր կատարած աշխատանքը. այն ժամանակահատվածում հոսպիտալային օղակում ունեցել ենք մահվան չորս դեպք, որից մի դեպքում բավականաչափ այրվածքներ են եղել: Անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, բայց հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկել:
Մարտական նման ծավալի գործողությունների դեպքում կարող էր խեղված և վիրավոր զինծառայողների շրջանում կորուստների թիվն ավելին լինել, սակայն, բարեբախտաբար, դա չեղավ մեր բժիշկների կատարած工作的 և ունեցած հագեցվածության շնորհիվ:
Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել. կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդալության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար:
Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը.
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
VIDEO. “These clothes were given half an hour ago, right?” - Prime Minister
“These clothes were given half an hour ago, right? It's obvious they are new, just put on,” Prime Minister Nikol Pashiny...
ALARM: Unidentified Chewing Products Mimicking Drugs Sold in Armenian Supermarkets
The Minister of Health, Arsen Torosyan, made a post on his Facebook page, informing about a very important incident and...
Urgent Photos: Food Marked ‘Soldier's Portion. Not for Sale’ Found in Kindergarten
The Armenian Food Safety Inspection Body continues its supervisory work in schools and kindergartens in the Ararat Provi...
LIVE: Nikol Pashinyan Familiarizes Himself with Subsidy Programs in Nor Hajn
Prime Minister Nikol Pashinyan visited the town of Nor Hajn in the Kotayk region to get acquainted with the subsidy prog...