Օրվա լրահոս

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից տեղեկացրել է, որ ամպամած և զով եղանակին շուտով կփոխարինի բարձր ջերմային ֆոնը: Հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն: Այսօր կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-20-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-4 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա։ Երևանում այսօր կեսօրից հետո և հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-20-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վերջին նորություններ