Բեռլինը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր չի արել. Պեսկով
Կրեմլը հայտարարել է, որ Գերմանիան մինչ այժմ որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն Մոսկվան շարունակում է բաց լինել երկխոսության համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում նշել է, որ թեև եվրոպացի, այդ թվում՝ գերմանացի քաղաքական գործիչների կողմից այս թեմայով բազմաթիվ հայտարարություններ են հնչում, դրանք չեն արտացոլվում երկրների իրական քաղաքականության մեջ։
«Ոչ, նման քայլեր չեն եղել։ Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ և քննարկումներ եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայում, սակայն գործնականում դրանք որևէ կերպ չեն արտացոլվում այդ երկրների իրական քաղաքականության մեջ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ երկխոսության համար և երբեք չի եղել հարաբերությունների խզման նախաձեռնողը։
«Ռուսաստանը շարունակում է բաց լինել երկխոսության համար։ Մենք երբեք չենք եղել հարաբերությունների կասեցման նախաձեռնողը։ Սակայն, իհարկե, այն փորձը, որը ձեռք ենք բերել, հետագայում հաշվի կառնենք երկխոսության վերականգնման ժամանակ»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...