Տավուշում 19-ամյա տղայի մարմինը դուրս են բերել գետից
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա երիտասարդի մարմինը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է գետը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մինչև փրկարարների ժամանումը քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ Էրիկ Ս.-ի մարմինը։
Նախնական տվյալներով՝ երիտասարդն անզգուշաբար ընկել է գետը և գլուխը հարվածել քարերին։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ Shamshyan.com-ի՝ Էրիկ Ս.-ն եղել է Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող։
Նմանատիպ հոդվածներ
Հեղեղներ Դաղստանում․ ջրի տակ են անցել ճանապարհներ, վնասվել են կամուրջներ
Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ առաջացնելով հեղ...
Անկախության օրվա տոնակատարությունը ԱՄՆ-ում վերածվել է ողբերգության. Կա 100 զոհ
ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարության եռօրյան ուղեկցվել է հրազենային բռնության բազմաթիվ դեպքերով։ Նախնական տվյալներով...
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Թաիլանդում 11-ամյա տղայի կողմից մեքենայի վրաերթի հետևանքով զոհվել է 9 վանական
Թաիլանդում 11-ամյա տղան, որը, ըստ տեղեկությունների, գողացել է հոր մեքենան, վրաերթի է ենթարկել բուդդայական վանականների խո...