Հեղեղներ Դաղստանում․ ջրի տակ են անցել ճանապարհներ, վնասվել են կամուրջներ
Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ առաջացնելով հեղեղումներ, սողանքներ և ճանապարհների փլուզումներ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Իրգանայի հիդրոէլեկտրակայանի հարակից հատվածում ճանապարհների փլուզումների հետևանքով տուժել է 12 լեռնային շրջան։ Տասնյակ ավտոճանապարհներ ողողվել են, վնասվել են նաև կամուրջներ։
Սողանքների պատճառով ընդհատվել է տրանսպորտային հաղորդակցությունը ավելի քան 50 բնակավայրերի հետ։
Հիշեցնենք, որ ջրհեղեղները տեղի են ունեցել Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը, սակայն տեսանյութերը հասանելի են միայն այսօր:
Դաղստանի արտակարգ ծառայությունները վերացրել են տարերքի հետևանքները, նախապատրաստվել են բնակիչներին տարհանել և իրականացրել ճանապարհների վերականգնման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Անկախության օրվա տոնակատարությունը ԱՄՆ-ում վերածվել է ողբերգության. Կա 100 զոհ
ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարության եռօրյան ուղեկցվել է հրազենային բռնության բազմաթիվ դեպքերով։ Նախնական տվյալներով...
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Թաիլանդում 11-ամյա տղայի կողմից մեքենայի վրաերթի հետևանքով զոհվել է 9 վանական
Թաիլանդում 11-ամյա տղան, որը, ըստ տեղեկությունների, գողացել է հոր մեքենան, վրաերթի է ենթարկել բուդդայական վանականների խո...
Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով 12 մարդ դատապարտվել է մինչև 25 տարվա ազատազրկման
Արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործո...