Քաղաքագետ հաղորդավարուհին կարծում է, թե Բոսնիան և Հերցեգովինան երկու տարբեր երկրներ են
Ամերիկացի հաղորդավարուհին կարծում է, որ Բոսնիան և Հերցեգովինան երկու տարբեր երկրներ են:
Ամերիկացի հաղորդավարուհի Անա Կասպարյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչում խաղացել է միանգամից երկու երկրների՝ Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ:
«Բալոգունը կարմիր քարտ ստացավ ԱՄՆ-ի և Բոսնիայի ու Հերցեգովինայի միջև հանդիպման ժամանակ: Դրանք երկու փոքր երկրներ են: ԱՄՆ-ին դիմակայում էին երկու փոքր պետություններ»:
Սոցցանցերի օգտատերերը շոկի մեջ են: Իրավիճակն առանձնապես հետաքրքիր է նրանով, որ նա քաղաքական շոուի հաղորդավարուհի է, որը սոցցանցերում ունի գրեթե մեկ միլիոն բաժանորդ և մագիստրոսի աստիճան քաղաքագիտության ոլորտում:
Նախկին Հարավսլավիայի բնակիչները եւս արձագանքել են: Սկսել են կատակել, թե հիմա քարտեզի վրա երկու նոր պետություն է հայտնվել, և որ «Բոսնիան և Հերցեգովինան» ամեն դեպքում որոշել է բաժանվել, բայց առայժմ միայն ամերիկացի հաղորդավարուհու գլխում:
Օգտատերերից մեկը նկատել է, որ մեկ երկիրն արդեն ի վիճակի չէ հաղթել ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականին, դրա համար ստիպված են եղել օգնական ուժեր կանչել երկու պետությունից:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...