Օրմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի պայմաններով, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարման դեպքում, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անիմաստ է խուճապի մատնվել, հակառակ դեպքում ավելի խորը կխորտակվեք։ Օրմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման դեպքում, ոչ թե ամերիկյան սպառնալիքների ազդեցությամբ»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական հարթակում։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու տված խոստումների խախտումներն այլևս անպատասխան չեն մնա։
«Կասեմ ուղիղ՝ եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի տարածքում նոր հարվածների մասին, որոնք, ըստ հայտարարության, նպատակ ունեն թուլացնել Թեհրանի հնարավորությունները Օրմուզի նեղուցը վերահսկելու հարցում։ Հարվածների մասին հաղորդվել էր Աքքալա, Բենդեր Աբբաս, Ջասք, Իսֆահան, Սիրիկ և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշերի նահանգի մի շարք շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...