Ես Լենինի մակարդակի կոմունիստ կլինեի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե իր նպատակը կոմունիզմը որպես գաղափար «վաճառելը» լիներ, ինքը պատմության ամենահաջողակ կոմունիստներից մեկը կլիներ։
«Եթե կոմունիզմը պետք լիներ վաճառել, ես կլինեի պատմության ամենամեծ կոմունիստը։ Ես կլինեի Լենինի հետ նույն մակարդակում։ Ես ոչ մեկից վատը չէի լինի»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, այս մասին հայտնում է Reuters-ը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ իրականում կոմունիզմը համարում է վտանգավոր գաղափարախոսություն։
«Կոմունիզմը աղետ է։ Դա ապացուցվել է պատմության ընթացքում՝ տարբեր անվանումներով, բայց նույն էությամբ։ Երբ ասում են՝ «սոցիալ-դեմոկրատներ», դա հաճելի է հնչում, բայց իրականում շատ վտանգավոր եզրույթ է»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...