Ռոսսելխոզնադզորի ղեկավարի կտրուկ արձագանքը` Հայաստանի գործողություններին
Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի»-ին տված հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում բացատրել է Հայաստանից գյուղմթերքի մատակարարման խնդիրների պատճառները։ Նրա խոսքով՝ հանրապետության իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն նախագծերին, քան հրատապ հարցերի լուծմանը։
Դանկվերտը նշել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը փաստացի ստանձնել է գյուղատնտեսության նախարարության գործառույթները, սակայն պարենային անվտանգության մեկ ծառայությունն ի վիճակի չէ վերահսկել հազարավոր ֆերմերների աշխատանքը։ Արդյունքում չի հաջողվում ապահովել արտադրանքի անվտանգ և կայուն մատակարարումներ։
«Մենք Հայաստանի վերաբերյալ ասում էինք, որ պետք է կառուցվածքային փոփոխություններ անել։ Բայց այն գործընկերները, ովքեր վերցրել են գյուղատնտեսության նախարարության լիազորությունները, մեզ հետ ընդհանրապես ոչ մի անգամ կապի դուրս չեն եկել», - ընդգծել է նա։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորն արդեն սահմանափակել էր Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, մի շարք բանջարեղենների ու մրգերի, ալկոհոլային խմիչքների և ծաղիկների ներմուծումը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Ռուսաստանից կոչով դիմել են Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսա...
Սաակաշվիլիի ուղերձը` Հայաստանի քաղաքացիներին
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղա...