Այլ

14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում հայ-ադրբեջանական սահմանին, կթանկանա արդյոք գազը, ինչ սպառնալիք է ուղղել ԱՄՆ-ն Իրանին

14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում հայ-ադրբեջանական սահմանին, կթանկանա արդյոք գազը, ինչ սպառնալիք է ուղղել ԱՄՆ-ն Իրանին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


·Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում է սահմանազատման գործընթաց, որի հիմքում ընկած է Խորհրդային Միության ժամանակ եղած սահմանագծի վերականգնումն ու առկա խնդիրների հստակեցումը:


·Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանից ստացված գազի գնի հնարավոր փոփոխության նամակն ընդունվել է ի գիտություն, իսկ մատակարարումները շարունակվում են բնականոն հունով:


·Երևանում կայանալիք «Rise» ցուցահանդեսին կներկայացվեն հայկական առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքները և մինչ այժմ չցուցադրված նոր, գաղտնազերծված նախագծեր:


·Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանով սպանություն է կատարվել, ինչի կասկածանքով ոստիկանները ձերբակալել են համագյուղացուն:


·Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ Ռումինիայի օդային տարածքում հայտնաբերված և բնակելի շենքի վրա ընկած անօդաչու սարքերը կարող են ուկրաինական լինել՝ կոչ անելով տրամադրել դրանց բեկորները:


·Կատարի իշխանությունները մերժել են Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն ապասառեցնելու պահանջը՝ առաջարկելով միայն գումարի կեսը տրամադրել խիստ սահմանափակումներով և վարկի տեսքով:


·ԱՄՆ ֆինանսների նախարարը Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության երեք հնարավոր սցենար է ուրվագծել, որոնք ներառում են համաձայնության գալը, շրջափակման շարունակումը կամ ռազմական գործողությունները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250