ՍԱՏՄ-ից հայտնել են «Ջերմուկի» լաբորատոր փորձաքննության արդյունքները
Մենք «Ջերմուկից» նմուշառում ենք կատարել, լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատի, սուլֆատի, քլորի իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-27-ը ռուս գործընկերների հետ համատեղ անցկացրած ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո», - ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել էր Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։
Ռոսսելխոզնադզորը նաև 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։«2026թ․ Հանրապետության այս օրը...