14:00 Լուրերը մեկ տողով. Կրեմլը սպառնում է զրկել Հայաստանին արտոնություններից, կալանավորումներ ընտրակաշառքի գործով
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հայաստանում ընտրակաշառք տալու և ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, որոնցից չորսի նկատմամբ կիրառվել է կալանք:
• Կրեմլն անդրադարձել է Երևանի որդեգրած եվրոպական ինտեգրման կուրսին և հայտարարել, որ Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կարող է վերանայվել:
• Հայաստանը աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին:
• Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են զրկել Հայաստանին գազային և մաքսային արտոնություններից, սահմանափակել կոնյակի ներմուծումը և աուդիտի ենթարկել միջպետական պարտքը:
• Հնդկաստանը մտադիր չէ դադարեցնել ռուսական սպառազինությունների ներմուծումը և ծրագրում է տեղայնացնել ռազմական կործանիչների արտադրությունը:
• Բաքվի և Թբիլիսիի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Վրաստանի զբոսաշրջության ոլորտին հարյուրավոր միլիոն դոլարների լրացուցիչ եկամուտ կբերի:
• ԱՄՆ-ում մշակվում է ծրագիր, որով անօրինական ներգաղթի դեմ պայքարում դաշնային իշխանությունների հետ չհամագործակցող քաղաքների օդանավակայաններին կարգելվի սպասարկել միջազգային չվերթեր:
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի տ...
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնայ...
16:00 Լուրերը մեկ տողով. Բագրատաշենում հետ ուղարկված բեռնատարներ, կանխված արյունալի հաշվեհարդար, ընտրակաշառքի բացահայտում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ընտրական խախտումների բացահայտում․ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է արտերկ...