Ինչ է ասել Փաշինյանը Մեդվեդևին ծանոթանալու ժամանակ
Արձագանքելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե արդյոք Մոսկվան վերանայել է դիրքորոշումը Հայաստանի՝ որպես իր գործընկերոջ հանդեպ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է. «Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մոտ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, այլ ոչ թե ցանկացած հայ ղեկավար»։
Մեդվեդևը պատմել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իրենց առաջին խոսակցության ընթացքում շոշափել է հայ ժողովրդի նկատմամբ ՌԴ-ի ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը։ Նա մտաբերել է Փաշինյանի խոսքերը. «Երբ մենք ծանոթացանք նրա հետ, նա ասաց․ «Դուք ինձ երբեք չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ»»։
Ինչպես հավելել է ԱԽ փոխնախագահը, ինքն այդ ժամանակ վստահեցրել է ՀՀ կառավարության ղեկավարին, որ Մոսկվան «յուրայիններ ու օտարներ» չի առանձնացնում։
Մեդվեդևը Փաշինյանի հետ զրույցից մեջբերել է իր պատասխանը. «Դուք ընտրվել եք ժողովրդի կողմից, և մենք կաշխատենք ձեզ հետ, բայց միայն ձեզնից է կախված այն կուրսը, որը կվարի ձեր կառավարությունը։ Իսկ յուրայինը մեզ համար միայն Ռուսաստանի համար եղբայրական Հայաստանի ժողովուրդն է։ Նրա հետ մենք միշտ կունենանք ամենաջերմ հարաբերությունները»։ Նա նաև փաստել է, որ հենց Ռուսաստանում ավելի մեծ թվով հայ է բնակվում, քան բուն Հայաստանի տարածքում։
ԱԽ փոխնախագահը միևնույն ժամանակ արձանագրել է, որ այդ հանդիպումը որևէ ազդեցություն չի թողել Հայաստանի վարչապետի վրա, քանի որ «նա չի հնազանդվել այդ խոսքերին, չի գնահատել Ռուսաստանի կողմից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։
Բացի այդ, ըստ Մեդվեդևի ձևակերպման, Փաշինյանը չի հանդիսանում «խաղաղության երաշխավոր» Հայաստանի համար, նա լոկ «պատահական անցորդ է, որը որոշակի ժամանակահատվածում բարձրացվել է իշխանության գագաթնակետին»։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Փաշինյանն անդրադարձել է Պուտինի հայտարարությանը
«Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պ...