Ռուսաստանը ճնշում է միգրանտներին. կբարձրանան տուրքերը
Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է արտահայտվել միգրանտների համար նախատեսված տուրքերի բազմակի ավելացմանը:
ՌԴ Պետդումայի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կմեկնարկի համապատասխան օրինագծերի քննարկման գործընթացը։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ նախատեսվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պետական տուրքն ավելացնել 12 անգամ՝ 4200-ից հասցնելով մինչև 50000 ռուբլու։ Ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպման վճարը կաճի 8 անգամ՝ 1920-ի փոխարեն դառնալով 15000 ռուբլի, իսկ կացության թույլտվության տուրքը կբարձրանա 5 անգամ՝ 6000-ից հասնելով 30000 ռուբլու։
«Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել միգրանտներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների տրամադրման տուրքը՝ մինչև 15000 ռուբլի յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար։ Այս ամենը կնպաստի միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը, ինչպես նաև լրացուցիչ եկամուտներ կբերի բյուջե, որոնք, ըստ կանխատեսումների, կկազմեն տարեկան 15 մլրդ ռուբլի», - նշել է նա։
Վոլոդինը հավելել է նաև, որ այս պահին Պետդումայում քննարկվում է միգրացիոն ոլորտը կարգավորող 10 օրենսդրական նախաձեռնություն, իսկ 2024 թվականից ի վեր տվյալ ուղղությամբ արդեն ընդունվել է 22 դաշնային օրենք՝ ձևավորելով համապատասխան իրավական բազա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը
Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղո...