Հանցագործություններ գործելով փորձում են պահպանել իշխանությունը. Վոլոդինի կոշտ հայտարարությունը
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել այն շենքին, որտեղ գտնվելիս է եղել 86 ուսանող, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է։
«Նրանք ցանկացած եղանակով, նույնիսկ սոսկալի հանցագործություններ գործելով, փորձում են պահպանել իշխանությունը։ Ճիշտ այնպես, ինչպես ավելի քան 80 տարի առաջ փորձում էր գոյատևել ֆաշիստական ռեժիմը։ Դա ավարտվեց խորհրդային զորքերի հաղթանակով և Նյուրնբերգյան տրիբունալով, որը մահապատժի դատապարտեց նացիստական հանցագործներին։ Նույն ճակատագիրն է սպասում Զելենսկուն և Եվրոպայում նրա հովանավորներին», - «Մաքս» հարթակի իր ալիքում գրել է Վոլոդինը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ահաբեկչական նեոնացիստական ռեժիմը հարվածներ է հասցնում ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին՝ կանխավ իմանալով, որ այնտեղ կրթական հաստատություններ, հիվանդանոցներ ու բնակելի տներ կան։
Վոլոդինը հավելել է․ «Երեկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ քաղաքում հարձակում է գործվել մանկավարժական քոլեջի վրա։ Տուժել և զոհվել են երեխաներ։ Ուղիղ այդ նույն ժամանակ Կիևում զինվորական բոլոր պատիվներով տեղի էր ունենում Երրորդ ռեյխին հավատարմության երդում տված ուկրաինական ազգայնականների շարժման առաջնորդների աճյունների վերաթաղումը»։
Պետդումայի նախագահը հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանք գերմանական նացիստների գործակիցներն էին, որոնց պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ են զոհվել, իսկ այժմ Ուկրաինայում նրանց անուններով փողոցներ են անվանակոչում։
«Այս ամենը չի կարող ունենալ որևէ արդարացում։ Եվ առավել ևս՝ աջակցություն։ Նրանք պարտվում են մարտի դաշտում այնպես, ինչպես ֆաշիստները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Ինչպես այն ժամանակ, այսօր էլ նեոնացիստների ձեռքով զոհվում են խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ», - եզրափակել է քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...