Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի հայտարարությունները. Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնությունը չի կարող անտեսել Եվրամիությանը միանալու ցանկության վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները, քանի որ այդ կառույցը Մոսկվայի համար դարձել է թշնամական ռազմաքաղաքական դաշինք։ Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Իհարկե, մենք չենք կարող դա անուշադրության մատնել։ Հատկապես ներկա իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից փաստացի վերածվում է ռազմաքաղաքական միության, որը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ։ Մենք չենք կարող դա անուշադրության մատնել», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...