Պապոյանը պարզաբանել է Լարսում բեռնատարների կուտակման պատճառը
Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարները, որոնք չեն կարողանում հատել վրաց–ռուսական սահմանը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս պահին արձակուրդի մեջ է։
Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ հայ բիզնեսմենների բեռնատարները Լարսի անցակետում կանգնած են ու չեն կարողանում անցնել սահմանը, որի հետևանքով ոչ միայն ապրանքն է փչանում, այլև ֆինանսակա կորուստներ են ունենում։
Պապոյանի խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում են, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, և մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։
«Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7–ն է, մեր գործարարները գիտեն այդ մասին։ Տեխնիկական խնդիրներ են և կապված են նրա հետ, որ շատ մեծ ծավալի արտահանում ու ներմուծում ունենք դեպի Ռուսաստան և այնտեղից մեր երկիր, այսինքն` առւտրաշրջանառությունը մեծացել է, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ու գնում մեր երկիր»,– ընդգծեց նախարարը։
Նա կոնկրետ տվյալներ չուներ, թե ինչ ապրանքներ են փչացել այս օրերի ընթացքում, բայց կարծում է, որ բեռնափոխադրումների ժամանակ նման կանգնառներ լինում են, և դա նորմալ է։
Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Փաշինյանը` ՌԴ-ից հայերի արտաքսման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականոն գործընթաց է համարում, որ ապօրինի հիմքով այլ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող...