Թևանյանը ապօրինի է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները․ նոր մանրամասներ
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Քննչական կոմիտեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
Թևանյանը հայտարարել է, թե նշված ժամանակահատվածում չի հանդիսացել պատգամավոր։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն անդրադառնալով Թևանյանի հայտարարությանը՝ գրել է․
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանն իր բերած արյունը վերագրում է ուրիշին. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Էս ինչ վատ է վիճակներդ... Այսօր Քոչարյանն ասել է՝ չկպնեք...
«Մաֆիայի շերեփուկները»՝ ընդդեմ իշխանության. Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝ կալո...
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգ...
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին. «Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամ...