ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պղծողներին մենք պետք է քաղաքականապես ոչնչացնենք
Ժողովուրդ, մենք գործ ունենք տիեզերական մասշտաբի պղծության հետ։ Եվ այդ պղծողներին մենք պետք է քաղաքականապես ոչնչացնենք: Այդ մասին Արտաշատում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ընդ որում պիղծ ասեցի, հիշեցի ժողովուրդ, լսած կլինեք, մի հատ սկանդալ էր վերջերս տեղի ունեցել համաշխարհային Ջեֆրի Էպստինի սկանդալը, ամերիկացի մի հատ հարուստ մարդ, միլիոնատեր, որը բռնվել էր նրա վրա, որ ինքը տարիներ շարունակ եղել է մանկապիղծ, մանկահասակ երեխաների մարմնավաճառություն է կազմակերպել, թմրանյութերի վաճառք ու այսպես շարունակ, վերջում կախվեց բանտում, մեծ սկանդալ էր, և ինչ պարզվեց այս վերջերս՝ ԱՄՆ համապատասխան պետական մարմինը հրապարակեց այդ մանկապղծի գործով բոլոր փաստաթղթերը և պարզվեց ինչ՝ մեր աստվածավախ, հայրենասեր, ավանդապաշտ, բարերար, բարեպաշտ, ուժեղ հզոր, ուժեղ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը փաստաբանական ծառայություններ է մատուցել այս մանկապղծին: Բայց ինչի՞ ենք զարմանում, ժողովուրդ ջան, միայն մանկապղծի համար աշխատել պատրաստ մարդը կարող էր գալ ու այս կալուգացու համար աշխատել»,– նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանն իր բերած արյունը վերագրում է ուրիշին. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Էս ինչ վատ է վիճակներդ... Այսօր Քոչարյանն ասել է՝ չկպնեք...
«Մաֆիայի շերեփուկները»՝ ընդդեմ իշխանության. Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝ կալո...
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգ...
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին. «Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամ...