Հայկական զենքի արտահանումը մեկնարկել է․ սպասվում են նոր գործարքներ․ ԲՏԱ նախարար
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքերի արտահանման մասին իր հայտարարությանը՝ նշելով, որ առայժմ չի հրապարակի ընկերությունների անունները, ընդհանուր արժեքն ու արտահանման երկրները, քանի որ նման տվյալներ հրապարակելու համար կողմերի միջև դեռ վերջնական համաձայնություն չկա։ Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ իրադարձությունն աննախադեպ էր մեր պետության համար, քանի որ առաջին անգամ Հայաստանում արտադրված ռազմական արտադրանք է արտահանվել։
«Սա սկիզբ է մի երկար ճանապարհի, քանի որ ապագայում նոր գործարքներ ևս լինելու են։ Այս պահի դրությամբ մի շարք ընկերություններ արդեն իսկ ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն ՀՀ կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են»,- ասել է նա։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել:
Նախարարը նշել էր, որ զենքն արտահանել են հայկական երեք ընկերություններ, իսկ ներմուծող երկրները երկուսն են եղել։ Նախարարն այդ ժամանակ էլ հայկական ընկերությունների և ներմուծող երկրների անունները չէր հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...