Հակամարտության էջը կփակվի. Բայրամովը՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քաղաքային համաժողովի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը և Հայաստանի հետ հարաբերություններին: Ըստ նրա՝ Երևանի և Բաքվի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը հիմքեր է ստեղծում տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանային ինտեգրման համար: Ադրբեջանական կողմը հակամարտության էջը փակելու համատեքստում կարևորել է նաև խաղաղության օրակարգի ձևավորումը, գրում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության նախապայման է։ Այն ստեղծում է ամուր հիմք։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ժամանակակից քաղաքներն ու բնակավայրերը դառնում են ռազմավարական հարթակներ, որտեղ հատվում են թվայնացումը, կլիմայական օրակարգն ու տարածաշրջանային փոխգործակցությունը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքային միջավայրն ունի մեծ ազդեցություն արտանետումների ծավալների վրա, այն միաժամանակ հանդիսանում է նորարարությունների և ճգնաժամերի դեմ պայքարի հիմնական շարժիչ ուժը: Այս համատեքստում կարևորվում է քաղաքների դերը բազմակողմ դիվանագիտության և ներդրումային ծրագրերի իրականացման գործում։
Անդրադառնալով ներքին ծրագրերին՝ Բայրամովը հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ: Բնակավայրերի կառուցումն ընթանում է «կանաչ էներգետիկայի», «խելացի քաղաքի» և կլիմայական դիմակայունության սկզբունքներով։ Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հետհակամարտային վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ներկայացվում է որպես խաղաղության հաստատմանն ուղղված ռազմավարության մաս:
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...