Արցախի ՀԽ-ն՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից։ Այս մասին ասված է Արցախի հանրային խորհուրդի հրապարակած հայտարարության մեջ։
«Արցախի հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է նախընտրական գործընթացների շրջանակում իշխանության կողմից գեներացվող և հանրային դաշտում տարածվող ատելության խոսքը, որը հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով, պիտակավորմամբ և հասարակության տարբեր խմբերի միջև թշնամանք ու պառակտում խորացնելու վտանգավոր օրինակներով։
Առանձնապես մտահոգիչ է այն, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են բռնի տեղահանված արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր կամ օգտագործել նրանց կերպարը սադրիչ նպատակներով։ Նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով Հայաստանի հասարակության ներսում առկա զգայունությունն ու անվտանգության մարտահրավերները։
Դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութը ևս դիտարկում ենք որպես ակնհայտ սադրանք, որը նպատակ ունի հանրության շրջանում վախ, լարվածություն ու կասկած առաջացնել։ Վստահ ենք, որ այն որևէ առնչություն չունի արցախցիների հետ և բեմադրվել է արհեստական կերպով՝ արցախցիների անունը ներքաղաքական սադրանքների մեջ ներքաշելու համար։
Արցախի հանրային խորհուրդը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, պետական մարմիններին, հանրային գործիչներին և լրատվամիջոցներին զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։
Նախընտրական պայքարը չպետք է վերածվի թշնամանքի, իսկ բռնի տեղահանված արցախցիները չպետք է դառնան քաղաքական շահարկումների և սադրանքների թիրախ։
Հորդորում ենք իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ նման երևույթներին, կանխել հնարավոր սադրանքները և ապահովել հանրային անվտանգությունն ու հասարակական համերաշխությունը։
Արցախի ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունը և իրավունքները չեն կարող օգտագործվել ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...