Ադրբեջան են ժամանել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև
Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. Անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Առաջնորդվելով այս փիլիսոփայությամբ՝ մենք տեղահանվածներին ապահովել ենք ապրելու պայմաններով։
Սակայն նրանց գլխավոր ցանկությունը, միևնույն է, տուն վերադառնալն էր։ Մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն էլ ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը ասել է, որ այժմ հակամարտությունը ետեւում է մնացել, և Ադրբեջանը բախվել է նոր իրողությունների։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...