ԱՄՆ-ն կրկին մերժեց Իրանին
Միացյալ Նահանգների իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման նպատակով Իրանի ներկայացրած 14 կետից բաղկացած ծրագիրը։
Tehran Times պարբերականի փոխանցմամբ՝ Թեհրանն արդեն ստացել է Վաշինգտոնի գրավոր պատասխանը սեփական առաջարկների վերաբերյալ։ ԱՄՆ-ն մերժել է իրանական կողմի բոլոր կետերը՝ շարունակելով հավատարիմ մնալ ճնշումների քաղաքականությանը, որը հատկապես վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին։
Ըստ Tehran Times-ի՝ Իրանը պատրաստակամություն է հայտնել անցնել բանակցությունների երկրորդ փուլին, եթե Վաշինգտոնն ընդունի ներկայացված առաջարկները։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանի միջոցով փոխանցել էր Պարսից ծոցում հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկների պատասխանը։ «The Wall Street Journal»-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ Թեհրանը դեմ է արտահայտվել միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը, ինչը Վաշինգտոնի հիմնական պահանջն է։ Թեև Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն ոչ ԱՄՆ-ի պահանջած 20 տարի ժամկետով։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր համարել Թեհրանի տված պատասխանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...