«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը:
Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.
իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։
Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։
Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել․ կա ձերբակալված։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...