YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է՝ Հայաստանում մեկնարկի մասին
YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։ Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է․
«Հայաստանում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման նախաձեռնության հիմքում ԱՄՆ֊Հայաստան տեխնոլոգիական համագործակցության առավել ընդարձակ օրակարգն է, այդ թվում՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների վերաբերյալ նախորդ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Ծրագրի շնորհիվ անհատ ստեղծագործողները և ձեռնարկատերերը կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը, հնչեցնել ստեղծարար ձայնը, ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ ու ստեղծել աշխատատեղեր մեր երկրներում:
YouTube-ի Գործընկերային ծրագիրը գործիք է, որի օգնությամբ բովանդակություն ստեղծողները, արվեստագետները և լրատվամիջոցները գումար են վաստակում հարթակում: Ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծագործողներ YouTube֊ի Գործընկերային ծրագրի անդամ են, և նախորդ չորս տարիների ընթացքում YouTube-ը նրանց վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար:
Ընկերության եկամուտների բաշխման մոդելը հիմնված է այն պարզ գաղափարի վրա, ըստ որի YouTube-ի հաջողությունը ուղիղ համեմատական է բովանդակություն ստեղծողների հաջողությանը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...